«Հնչյունային ռեժիսուրա» առարկայի ուսումնական ծրագիր

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելի հիմնավոր և խորը ուսումնասիրել ձայնը` որպես առանձին ամբողջական ինֆորմացիա:  Հնչյունային ռեժիսուրան, լինելով  համեմատաբար երիտասարդ մասնագիտություն, հնարավորություն է տալիս արտիստական բազմապիսի  էքսպերիմենտների: Այն ունի բազմաթիվ  նեղ մասնագիտական  ուղղվածություններ, որոնք ընդլայնում են այս  առարկայի գործածման ոլորտները: Տվյալ ուսումնական ծրագրի նպատակն է ծանոթանալ ձայնային տեխնոլոգիաներին և օգտագործել այդ գիտելիքները երաժշտական ստեղծագործական տարբեր նախագծերում:

 Ուսումնական միջավայրի պահանջներ

1.Ուսումնական կաբինետի համար հարկավոր է  համակարգիչ: Համակարգչի մինիմալ պահանջներն են`

/# Windows XP or Windows Vista
# 2 GHz CPU (dual core CPU recommended)
# 1024 MB RAM
# Display resolution 1280 x 800 pixels recommended
# Windows DirectX compatible audio hardware (ASIO compatible audio hardware recommended for low-latency performance)
# DVD-ROM drive with dual-layer support
# 4 GB of free HD space/

2.Համակարգիչը պետք է միացված լինի էլեկտրոնային գրատախտակին` ավելի արդյունավետ  դարձնելու համար աշխատանքային պրոցեսը:

3. Որակյալ  դինամիկներ

4.Ձայնագրիչ /Digital recorder/

Աշակերտների աշխատանքային գործիքները`

1.Որպես աշխատանքային գործիք աշակերտների համար ծառայելու է նեթբուքը`sound forge  ծրագրով:

2.Ձայնագրիչ կամ ցանկացած տիպի սարք, որը կարողանում է ձայնագրել, օրինակ` հեռախոս:

Դասերի կազմակերպման մեթոդական նկարագրություն

Դասընթացները կազմված են լինելու տեսական ինֆորմացիայի հաղորդումից, քննարկումից և  նախագծային-գործնական աշխատանքներից: Հիմնական առանցքային կետերը հետևյալն են`

1.Ձայնի ուսումնասիրություն. տեխնոլոգիաներ

2.Ձայնագրում, ակուստիկական միջավայրի ուսումնասիրություն

3.Ձայնային մշակման համակարգչային  պրոֆեսիոնալ ծրագրերի ուսումնասիրություն /Cubase, sound forge, virtual Dj./

4.Երաժշտության ոճաբանություն /երաժշտության պատմություն/

5.Երաժշտական և ձայնային  ստեղծագործական նախագծեր  /sound performance,  աուդիոհեքիաթներ, երաժշտական և ձայնային  փորձարարական միջոցառումներ/

 

Ծրագրով անհրաժեշտ ուսումնական նյութեր`

Որպես ուսումնական նյութեր ծառայելու են  ֆիլմեր, որոնք առանձնանում են իրենց ձայնային ձևավորմամբ, երաժշտական ստեղծագործություններ, որոնք կծանոթացնեն երաժշտական տարբեր ոճերի և ուղղությունների հետ, երաժշտական գործիքներ: Նյութերի ուսումնասիրությունը  կրելու է թեմատիկ բնույթ և կապված է լինելու տվյալ դասի տեսական ինֆորմացիայի հետ:

Ուսումնական նախագծեր

1.Աուդիոհեքիաթների  ձայնագրում, բազմացում  և տարածում

2. Երաժշտական խմբեր.  նոր ալտերնատիվ երաժշտական խմբերի ձևավորում կրթահամալիրի աշակերտների մասնակցությամբ և  պարբերաբար համերգների կազմակերպում

3. Երաժշտական վիդեոդասեր.  Մանկական երգերի վիդեոդասեր, որոնց միջոցով ծնողները իրենց երեխաների հետ մեկտեղ կսովորեն հայկական մանկական երգեր: Նախագիծը կիրականացվի նախակրթարանի և կրտսեր դպրոցի հետ համատեղ:

4. Ձայնային թատրոն. ձայնի և պատկերի համադրումը ավելի հատուկ է հեռուստատեսային կամ կինո կադրին: Այս ստեղծագործական նախագծի նպատակն է այլ արվեստների պրակտիկաների կիրառումը  օտար միջավայրում: Նպատակը` ստանալ  էսթետիկ-էքսպերիմենտալ ձայնային արտադրանք:

Վերոնշյալ ուսումնական նախագծերը խմբային են և պահանջում են սովորողից թիմային աշխատանքի հմտություններ:

Ուսումնական ճամփորդություններ

“Հնչյունային ռեժիսուրա” առարկայի ակուստիկա բաժինը ուսումնասիրելու նպատակով  կազմակերպվելու են ուսումնական ճամփորդություններ դեպի տարբեր վանային համալիրներ, տեղում կատարվելու են ձայնագրություններ-ակուստիկական հետազոտություններ, որոնք կդառնան լիարժեք ուսումնական նյութեր քննարկումների և ուսումնասիրությունների համար:

Փորձառության կազմակերպման նկարագրություն

Դասապրոցեսի ընթացքում քննարկվող յուրաքանչյուր թեմա ուղեկցվելու է  գործնական առաջադրանքով: Առաջադրանքները կատարվելու են ինչպես խմբակային սկզբունքով, այնպես էլ անհատական: Առաջադրանքների կատարման պրոցեսը, այնուհետև դրանց  հետագա քննարկումը և եզրակացությունները կազմում են դասապրոցեսի  գործնական մասը:

Ուսումնական պրոցեսի ընթացքում ստեղծված յուրաքանչյուր ուսումնական նյութ ինքնաբերաբար դառնում է որոշակի մեդիա արտադրանք, որը կներկայացվի  տարբեր շնորհանդեսների կամ նախագծերի շրջանակներում, այնուհետև կարխիվացվի` ստեղծելով  ձայնադարան:

Ծրագրի հեղինակ` Կարեն Խաչատրյան

Advertisements
This entry was posted in Հրապարակումներ, Նախագծեր, Ծրագրեր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s